• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Սիլվիու Վեքսլերի հետ

30 օգոստոսի, 2021

Օգոստոսի 30-ին դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Սիլվիու Վեքսլերի/Silviu Vexler հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռումինիայի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:

Կարևորելով Ռումինիայի հայերի միության և Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիայի միջև ծավալված տարաբնույթ սերտ համագործակցությունը՝ դեսպան Մինասյանը զուգահեռներ անցկացրեց նաև հայ և հրեա ժողովուրդների պատմության ողբերգական էջերի միջև:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց պարոն Վեքսլերին ապրիլի 27-ին՝ պատմության մեջ առաջին անգամ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության վերաբերյալ կայացած լսումների ընթացքում ունեցած ելույթի ու արտահայտած դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և պաշտպանությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև ականավոր հայազգի արվեստագետ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և գեղագետ Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: